Jump to content

Սիփան Շիրազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շիրազ (այլ կիրառումներ)
Սիփան Շիրազ
Ծննդյան անունՍիփան Հովհաննեսի Կարապետյան
Ծնվել էհունիսի 25, 1967(1967-06-25)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էապրիլի 15, 1997(1997-04-15) (29 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
ԳերեզմանԵրևան
Մասնագիտություննկարիչ, բանաստեղծ, գրող և քանդակագործ
Լեզուհայերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Սիփան Շիրազ Վիքիդարանում

Սիփան Շիրազ (հունիսի 25, 1967(1967-06-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 15, 1997(1997-04-15), Երևան, Հայաստան), հայ նկարիչ, քանդակագործ, բանաստեղծ։ XX դարի հայ բանաստեղծ։

Հովհաննես Շիրազի որդիներից մեկն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիփան Շիրազը ծնվել է 1967 թվականի հունիսի 25-ին Երևանում։ Ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի քանդակի բաժինը և Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակի ֆակուլտետը։ Աշխատել է Հայաստանի ռադիոյում։ 1992 թ. Սիփան Շիրազի խմբագրությամբ լույս է տեսել նրա հոր՝ Հովհաննես Շիրազի «Հատընտիր» ժողովածուի առաջին հատորը, որն ամփոփում էր մեծ բանաստեղծի «Հայոց Դանթեական» պոեմը։

Սիփան Շիրազը մահացել է 1997 թվականի ապրիլի 15-ին Երևանում։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նաիրի» հրատարակչությունը 2008 թ. լույս է ընծայել Սիփան Շիրազի բանաստեղծությունների ընտրանին։ Գիրքը ձևավորված է հեղինակի նկարչական աշխատանքների վերատպություններով։ Սիփան Շիրազը ութ գրքի հեղինակ է։

  • Արշալույսի խորաններ, Երևան, 1988, 78 էջ։
  • Յոյսի կարաւան, Պէյրութ, 1988, 63 էջ։
  • Նոր խաչելություն, Երևան, 1990, 120 էջ։
  • Մահամերձ տարի, Երևան, 1992, 148 էջ։
  • Հայրիկ (հուշեր–խոհագրություն), Երևան, 1993, 103 էջ։
  • Սկուդա հե՜յ, սկուդա հո՜ւ, Երևան, 1995, 50 էջ։
  • Զվարթ կերակուր (արձակ բանաստեղծություն), Երևան, 1996, 32 էջ։
  • Ընտրանի, Երևան, 2008, 272 էջ։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիփան Շիրազ» հոդվածին։